Jump to content

Վաղվա լեգենդները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղվա լեգենդները
Изображение логотипа
Ժանրէքշն սերիալ, superhero television program?, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, հումորային դրամա, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ և ֆենթզի հեռուստասերիալ
Թեմաճանապարհորդություն ժամանակով
ՍտեղծողԳրեգ Բեռլանտի, Marc Guggenheim?, Էնդրյու Քրայսբերգ և Phil Klemmer?
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքՆետ և Ֆլեշ
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Արթուր Դարվիլ, Բրենդոն Ռաութ, Վիկտոր Գարբեր, Քեյթի Լոտց, Ֆրանս Դրամեհ, Սիարա Հափեր, Ֆալկ Հենչլ, Դոմինիկ Փարսել, Ուենթուորթ Միլեր, Նիկ Զանո, Մեյսի Ռիչարդսոն-Սելերս, Tala Ashe?, Մեթ Լետչեր, Կասպեր Կրամպ, Նիլ ՄակԴոնաֆ, Ջոն Բարրոումեն, Քեյնան Լոդնսդեյլ, Jes Macallan?, Քորթնի Ֆորդ, Մեթ Ռայան, Adam Tsekhman?, Թոմաս Ֆ. Ուիլսոն, Ramona Young?, Shayan Sobhian?, Olivia Swann? և Tom Kirk?
Գործադիր պրոդյուսերԳրեգ Բեռլանտի
ԵրաժշտությունԲլեյք Նիլի
Պատմվածքի վայրԵրկիր-1, Պրայմ Երկիր և Waverider?
Գեղարվեստական աշխարհThe CW DC հեռուստատեսային աշխարհ
Նկարահանման վայրՎանկուվեր
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ110
Էկրաններին էհունվարի 21, 2016[1]-ից մարտի 2, 2022
ՀեռուստաալիքThe CW
ԴիստրիբյուտորWarner Bros. Television Distribution և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Վաղվա լեգենդները (անգլ.՝ DC's Legends of Tomorrow), ամերիկյան մարտաարկածային հեռուստասերիալ է, որի ստեղծողներն են Գրեգ Բերլանտին, Մարկ Գուգենհեյմը, Էնդրյու Քրեյսբերգը և Ֆիլ Քլեմերը, ովքեր նաև Սառա Սեքթերի և Քրիս Ֆեդակի հետ միասին հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերներն են, Քլեմերը նաև համարվում է շոուռաներ։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 21-ին և հեռարձակվում է The CW հեռուստաալիքով։ Հեռուստասերիալը հանդիսանում է «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների սփին-օֆֆը։ 2016 թվականի մարտի 11-ին The CW-ն հեռուստասերիալը երկարաձգել է երկրորդ եթերաշրջանի համար։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ճանապարհորդ Ռիպ Հանթերը ճանապարհորդում է անցյալ՝ ներկայիս օրեր, որտեղ նա հավաքում է հերոսների և չարագործների թիմ՝ փորձելով կանխել Վանդալ Սևիջի՝ աշխարհը վերացնելու մտադրությունը։

Անձնակազմ և դերակատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական անձնակազմը հիմնված է DC Comics–ի կերպարների վրա։

Բրենդոն Ռաութ
Արթուր Դարվիլ
Քեյթի Լոտց
Ֆրանց Դրամեհ
Սիարա Ռենե
Ուենթուորթ Միլեր

Միջուկային ֆիզիկոս կենտրոնացած փոխակերպման վրա, ով ինչպես նաև Հրե փոթորկի կեսն է Ջեֆերսոն Ջեքսոնի հետ։ Շտայնը նաև Ռեյ Պալմերի նախկին քոլեջի դասախոսն է եղել։ Գրիմ ՄաքՔոմբը մարմնավորել է երիտասարդ Շտայնին 1975 թվականին[2]։ Կերպարը առաջին անգամ երևացել է «Ֆլեշ» հեռուստասերիալում։

Գիտնական, գյուտարար, գործարար և Palmer Technologies-ի գլխավոր տնօրեն, ով ստեղծել է հզոր կոստյում, որը փոքրանալու և մեծանալու հնարավորություն ունի։ Կերպարն առաջին անգամ երևացել է «Նետ» հեռուստասերիալում։

Ապագայից եկած ժամանակի մեջ ճանապարհորդ, ով եկել է ներկա ժամանակ՝ աշխարհը և իր ընտանիքը փրկելու համար։ Նա և Վանդալ Սևիջը ոխերիմ թշնամիներ են համարվում բոլոր ժամանակներում։ Երիտասարդ Ռիբ Հանթերին մարմնավորել է Էյդեն Լոնգուորթը[3]։

Սկզբում հայտնի է որպես «Դեղձանիկ», «Նետ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում, հետագայում սպանվել է երրորդ եթերաշրջանում։ Այժմ նա կրում է Սպիտակ դեղձանիկ կեղծանունը, այն բանից հետո, երբ նա հարություն առավ Լազարուսի փոսում՝ հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում։ Կերպարը առաջին անգամ երևացել է «Նետ» հեռուստասերիալում։

Ավագ դպրոցի նախկին մարզիկ, ով ավարտել է իր խոստումնալից կարիերան վնասվածքի պատճառով և այժմ աշխատում է որպես ավտոմեխանիկ[4]։ Նա ծառայում է որպես հրե փոթորկի մյուս կեսը Մարտին Շտայնի հետ։ Պրոդյուսերները որոշեցին ստեղծել Ջեքսին՝ որպես հրե փոթորկի մյուս կեսը, որպեսզի լինի ինչ-որ մեկը, ով կլինի 20 տարեկան և կտարբերվի Ռոնիից՝ կատակաբանելով Շտայնի հետ միասին[5]։ Կերպարը առաջին անգամ երևացել է «Ֆլեշ» հեռուստասերիալում։

  • Չայ-արա/ Էդիթ Բորդմեն/ Կենդրա Սոնդերս/ Բազեկին (Սիարա Հափեր)

Երիտասարդ կին, ով պարզապես սովորում է, բազմիցս վերածնվել է դարերի ընթացքում։ Երբ նրան հրահրում են, նրա հին ռազմիկ անձը արտահայտվում է իր թևերով, որոնք դուրս են գալիս իր մեջքից[6]։ Կերպարն առաջին անգամ երևացել է «Ֆլեշ» հեռուստասերիալում[7]։ Աննա Դիվեր Սմիթը մարմնավորել է ծեր Կենդրային 1871 թվականին[8], ով հայտնի է նաև Դարչին անունով[9]։

Եգիպտացի արքայազն, ով դատապարտված է մահանալ և վերածնվել իր սիրեցյալ Կենդրայի հետ միշտ, ունենալով ուժեր, որոնք նման են Կենդրայի ուժերին[6][10][11][12]։ Կերպարը առաջին անգամ երևացել է «Ֆլեշ» հեռուստասերիալում[13]։

  • Գիդեոն (Էմի Փամբերթոն)

«Ալիքաթիռի» արհեստական բանականութունը։ Գիդեոնի այլընտրանքային տարբերակն երևացել է «Ֆլեշ» հեռուստասերիալում[14]։

Լեոնարդ Սնարտի հանցակիցը, ով ի տարբերություն իր գործակցի օգտագործում է ջերմային ատրճանակ, որը կարողանում է այրել գրեթե ամեն ինչ։ Այն բանից հետո, երբ Սնարտը նրան թողնում է անցյալում, Ռորին հավաքագրվում է ժամանակի վարպետների կողմից և դառնում որսորդ Քրանաս, ով որսում է թիմին։ Միտչել Քումենը մարմավորել է երիտասարդ Ռորիին[15]։ Կերպարն առաջին անգամ երևացել է «Ֆլեշ» հեռուստասերիալում։

Կոռումպացված ոստիկանության աշխատակցի որդի, ով վարում է հեշտ և ազատ հանցագործական կյանք, և օգտագործում է մի ատրճանակ, որը սառեցնում է տարբեր իրեր և մարդկանց։ Կերպարն առաջին անգամ երևացել է «Ֆլեշ» հեռուստասերիալում։ Առաջին եթերաշրջանի վերջում Սնարտը զոհաբերու է իրեն՝ թիմին փրկելու համար։

Ապագայից եկած՝ սուպերչարագործ սփիդսթեր, ով Ֆլեշի ոխերիմ թշնամին է։ Նա Մահավն Լեգեոնի անդա է։ Կերպարն առաջին անգամ երևացել է «Ֆլեշ» հեռուստասերիալում։

Հնարավորություն ունի կախարդանքով կապվել կենդանական թագավորության ցանկացած ուժի հետ և ունենալ նրանց կարողություններից։ Ջիվի վիքսենի՝ Մարի ՄքՔեյբի տատն է։ Մարի ՄքՔեյբին Էրոուուերսի այլ հեռուստասերիալներում մարմնավորել է Մեգալին Էչիկանվոկեն։

Պատմաբան, ում պապը եղել է Ամերիկայի Արդարադատության Հասարակության անդամ Հրամանատար Պողպատը։

1-ին եթերաշրջան (2016)

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման օր Կոդ Դիտումներ ԱՄՆ–ում
(միլիոն)
11"Pilot, Part 1"
"Պիլոտ, Մաս 1"
Գլեն ՈւինթերԳրեգ Բերլանտի, Մարկ Գուգենհեիմ, Էնդրյու Կրեիսբերգ և Ֆիլ ՔլեմերՀունվարի 21, 20164X63513, 21[16]
2166 թվականին, Վանդալ Սևիջը հաջողությամբ գրավում է ողջ աշխարհը։ Ջանալով փրկել մարդկությունը՝ ժամանակի ճանապարհորդ Ռիպ Հանթերը, ճանապարհորդում է ետ՝ 2016 թվական և հավաքում է սուպերհերոսների և չարագործների թիմ, որպեսզի դադարեցնի Սևիջին։ Թիմի անդամներն էին Ռեյ Պալմերը, Սառա Լենսը, Լեոնարդ Սնարտը, Միք Ռորին, Մարտին Շտայնը, Ջեֆերսոն Ջեքսոնը, Քարտեր Հոլը և Կենդրա Սոնդերսը։ Թիմը հավաքելուց հետո Հանթերը նրանց տանում է 1975 թվական, որպեսզի նրանք խոսեն Պրոֆեսոր Բորդմանի հետ, որպեսզի իմանան Վանդալ Սևիջի գտնվելու վայրը։ Սևիջի մասին ինֆորմացիան ստանալու ժամանակ Բորդմենը բացահայտում է, որ նա Քարտերի և Կենդրայի որդին է, նրանց կյանքերից մեկում։ Այդ ժամանակ ժամանակի ճանապարհորդ որսորդ Քրոնասը հարձակվում է Ռիպ Հանթերի նավի՝ Ալիքաթիռի վրա։ Թիմը կարող էր վերախմբվել և փախչել, բայց ոչ այն ժամանակ, երբ պրոֆեսոր Բորդմենը վիրավորվում է և մահանում։ Հարձակումը ստիպում է Հանթերին թիմին բացահայտել, որ նա գողացել է իր նավը և պատրաստվում է դուրս գալ ժամանակի խորհրդի ցանկությունների դեմ և դա հիմնված է իր Վադնալ Սևիջից իր ընտանիքի սպանության համար վրեժխնդիր լինելու ցանկության վրա, և Քրոնասը ցանկանում է կանխել այդ։
22"Pilot, Part 2"
"Պիլոտ, Մաս 2"
Գլեն ՈւինթերԳրեգ Բերլանտի, Մարկ Գուգենհեիմ, Էնդրյու Կրեիսբերգ և Ֆիլ ՔլեմերՀունվարի 28, 20164X63522.89[17]
1975 թվականին թիմը մասնակցում է զենքի աճուրդի՝ հավատալով, որ Սեվիջը վաճառելու է միջուկային ռումբը, որը երևաց նախորդ սերիայի վերջնամասում։ Սեվիջը տեղեկանում է նրանց ներկայության մասին և հրամայում է սպանել նրանց։ Նրանք ազատվեցին, սակայն Ռեյի կոստյումից մի մաս մնացել էր հետևում։ Բարկանալով խենթության վրա՝ Հանթերը մատնանշում է, թե ինչ տեղի կունենա և ինչպես Ռեյի կոստյումի տեխնոլոգիայի շնորհիվ կստեղծվի սուպեր զենք, որը կարող է ոչնչացնել Ցենթրալ Սիթին 2016 թվականին։ Թիմը բաժանվում է երկու մասի, պրոֆեսոր Շտայնը, Ջեքսը և Սառան նորոգում էին Ռեյ կոստյումի բացակայող մասը, իսկ Ռեյը, Լեոնարդը և Միքը փնտրում էին այն դաշյունը, որը սպանել էր Կենդրային և Քարթերին իրենց առաջին կյանքում։ Պարզվում է, որ դաշույնը Սևիջի տանն է, ով բանտարկում է տղամարդկանց և ստիպում կանչել թիմի մնացած անդամներին։ Կենդրան և Քարթերը գնում են Սեվիջի հետևից, իսկ մնացածը իրենց վրա են վերցնում Սևիջի մարդկանց։ Կռվի ժամանակ Սեվիջը սպանում է Քարթերին դաշույնով, և բացահայտում է, որ միայն Կենդրան կարող է տիրապետել այն և սպանել նրան։ Կենդրան վիրավորվում է, թիմը ստիպված նահանջում է և մի նոր ռազմավարություն մշակում։
33"Blood Ties"
"Արյունոտ կապեր"
Դերմոթ ԴաունսՄարկ Գուգենհեիմ և Քրիս ՖեդակՓետրվարի 4, 20164X63532.32[18]
1975 թվականին, Կենդրայի վնասվածքը, որը եղել էր դաշույնի պատճառով, խանգարում էր թիմին գլխավորել ևս մեկ ժամանակ։ Սառան համոզում է Ռիպին, որ Սևիջին կանգնեցնելու ճանապարհ է նաև խլել նրանից նրա ֆինանսական միջոցները։ Ռիպը վայրէջք է կատարում այն բանկի մոտ, որտեղ Սևիջը պահում է իր փողերը, նա և Սառան գնում են բանկ, որպեսզի գողանան նրա հարստությունը։ Նրանք հասկանում են, որ բանկում աշխատում են Սևիջի մարդիկ և նրանց գերի են վերցնում և ինֆորմացիա ստանում Սևիջի մասին։ Նրանք իմանում են, որ Սևիջը իր մարդկանց տալիս է Քարթերի արյունը, որպեսզի նրանք ավելի երկար ապրեն։ Ռիպը և թիմը դուրս են գալիս Սեվիջի դեմ և պահանջում Քարտերի մարմինը, սակայն Ռիպը պատահաբար Սևիջին հայտնում է այն մասին, որ նա սպանելու է իր որդուն և կնոջը 2166 թվականին։ Մինչդեռ Կենդրայի վիճակը վատանում է և Ռեյը ստիպված փոքրանում է, որպեսզի մտնի կենդրայի երակի մեջ և վերացնի դաշույնի կտորները, որանք հասնում էին նրա սրտին։ Սնարտը փորձում է փոխել իր իսկ ընտանիքի ճակատագիրը՝ ցանկանալով կանխել իր հոր բանտարկվելը, սակայն նրա ջանքերը ոչինչ չեն փոխում։ Ռիպը ճանապարհորդում է 1986 թվական, որպեսզի թիմը կրկին կարողանա կանգնեցնել Սևիջին։
44"White Knights"
"Սպիտակ ասպետներ"
ԱՆտոնիո ՆեգրեթՍառա Նիքոլ Ջոնս և Ֆիլմ ՔլեմերՓետրվարի 11, 20164X63542.39[19]
Թիմը ժամանում է Վաշինգտոն 1986 թվականին, որպեսզի գտնի մի փաստաթուղթ, որը կօգնի նրանց կանգնեցնել Սևիջին։ Թիմը ներթափանցում է Պենտագոն և ստանում կառավարության ֆայլ, որը մատնանշում է նրանց դեպի գիտնական Վալենտինա Վաստոկին ԽՍՀՄ-ում։ Քրոնասը գտնում է թիմին, և Ռիպը ստիպված օգտագործում է ռուսական կործանիչներ, որպեսզի կանգնեցնի Քրոնասին, իսկ Ռեյը և Սնարտը գնում են Վաստոկի ետևից։ Ռիպին գտնում է նրա ուսուցիչ Զաման Դրյուսը, ով Ռիպին ներում է շնորհում և ասում, որ նա վերադարձնի իր նոր թիմին իրենց ժամանակ և ինքնակամ հանձնվել։ Ներումը հնարք էր, որով Դրյուսը փորձում էր սպանել Ռիպին։ Թիմի օգնությամբ Ռիպը փրկվում է, սակայն Դրյուսը և Քրոնասը փախչում են։ Վերադառնալով նավ՝ Ռիպը ասում է Սառային և Կենդրային աշխատել իրար հետ, որպեսզի նրանք կարողանան մեղմացնել նրանց վայրենի տեսակը, որը բնակվում է նրանց երկուսի մեջ։ Դոկտոր Շտայնը ներթափանցում է հետազոտական լաբորատորիա և բացահայտում, որ Սևիջը ցանկանում է ստեղծել բանակ՝ Հրե փոթորկի կարողություններով։ Դոկտոր Շտայնը ներծծում է Սևիջի ջերմային հիմքի էներգիան, սակայն նա, Ռեյը և Միքը գերի են վերցվում խորհրդայինների կողմից։
55"Fail-Safe"
"Անխափան"
Դերմոթ ԴաունսԲեթ Շվարց և Գրեյնի ԳոդֆրիՓետրվարի 18, 20164X63552.25[20]
Վալենտինան խորամանկությամբ ցանկանում է Շտայնից իմանալ Հրե փոթորկի բանաձևը, սակայն նա հրաժարվում է ասել։ Թիմը գործարք է առաջարկում Բրատվային, որպեսզի կարողանան մտնել գուլագ, որտեղ Ռեյը, Միքը և Շտայնը բանտարկված էին։ Նրանց գնալուց հետո, Ռիպը Սառային քաշում է մի կողմ և ասում է, որ նա սպանի Շտայնին, եթե նրանք չկարողանան փրկել նրան, որպեսզի կանխվի պոտենցիալ ապագան, որտեղ Հրե փոթորիկների բանակը ոչնչացնում է ամբողջ աշխարհը։ Սևիջը Ռեյին և Միքին տանջում է Շտայնի աչքերի առաջ և ստիպում նրան խոսել։ Ձեռք բերելով բանաձևը՝ Վալենտինան բացահայտում է, որ Շտայնը Հրե փոթորկի մի մասն է։ Թիմը ժամանում է գուլագ այն ժամանակ, երբ Վալենտինան մտնում է ռեակտոր և սկսում կլանել էներգիան նոր ջերմային հիմքից։ Սնարտը ազատում է Ռեյին և Միքին, բայց Վալենտինան միավորվում է Շտայնի հետ և ստեղծում խորհրդային Հրե փոթորիկ։ Ջեֆֆերսոնը կարողանում է հասնել Շտայնի գիտակցությանը և ստիպում է երկուսին իրարից առանձնանալ։ Առանց Շտայնի Վալենտինան չի կարողանում կառավարել միջուկային էներգիան ներսում և, ի վերջո ոչնչանում է։ Քանի որ թիմը տեղափոխվում է ժամանակի հոսքում, Քրոնասը հարձակվում է նրանց վրա՝ ստիպելով վթարային վայրէջք կատարել Սթար Սիթիում 2046 թվականին։ Այստեղ նրանք բախվում են կանաչ հագուստով նետաձգի։
66"Star-city 2046"
"Սթար Սիթի, 2046"
Սթիվ ՇիլՄարկ Գուգենհեիմ և Տեյ ՅութերնչիթՓետրվարի 25, 20164X63562.47[21]
Կանաչ հագուստով նետաձիգը, պարզվում է Օլիվեր Քուինը չէ և նա հարձակվում է թիմի վրա։ Նրանք նահանջում են դեպի Ալիքաթիռ, որպեսզի վերանորոգեն այն և լքեն 2046 թվականը։ Ռիպը, Սառան, Միքը և Սնարտը մուտք են գործում Smoak Industrie, որպեսզի գտնեն այն էական մասը, որն անհրաժեշտ է նավը վերանորոգելու համար։ Թիմը քաղաքում անցնում է նոր ավազակախմբի և Կանաչ նետի կռվի միջով։ Սառան հետևում է Կանաչ Նետին, , ով, պարզվում է Ջոն Դիգլ Կրտսերն է, ով կրում է Քոնոր Հոուք մականունը։ Քոնորը ասում է, որ Օլիվերը 15 տարի է համարվում է մահացած, այն բանից հետո, երբ Սլեյդ Ուիլսոնի որդին՝ Գրանթ Ուիլսոնը ժամանել է Սթար Սիթի իր բանակով և վերցրել քաղաքը իր տիրապետության տակ։ Կանաչ Նետի հին թաքստոցը փնտրելու ժամանակ, Սառան և Ռիպը գտնում են Օլիվերին, դեռ ողջ և մեկ ձեռքով։ Օլիվերը ուղղորդում է նրանց, որտեղ կարող են փնտրել այն, ինչ որ ցանկանում էին, սակայն հրաժարվում է օգնել պայքարում։ Ուիլսոնի մարդկանց հետ պայքարում, Քոնորը գերի վերցվում։ Սառան գնում է Օլիվերի մոտ և համոզում նրան վերսկսել Կանաչ Նետի գործունեությունը։ Ապա Սառան և Օլիվերը դադարեցնում են Ուիլսոնին Քոնորին սպանելուց։ Ռիպի թիմի հետ Օլիվերը կարողանում է հաղթել Ուիլսոնին։ Նավը վերանորոգելուց հետո, թիմը կրկին մտնում է ժամանակի հոսք։
77"Marooned"
"Աշխարհից կտրված"
Գրեգորի ՍմիթԱնդերսոն Մաքենզի և Ֆիլ ՔլեմերՄարտի 3, 20164X63572.28[22]
Վանդալ Սևիջի հետքը սառում է և Ռիպը անկարող է այն հետևել առանց Գիդեոնի ծրագրման բարելավման։Թիմը ստանում է տագնապի նշան «Ակերոն» անունով մեկ այլ ուրիշ նավից, ուստի Ռիպը որոշում է գողանալ հաշմանդամ նավի A.I. ծրագիրը։ Ռիպը, Դոկտոր Շտայնը, Ջեֆերսոնը և Միքը գնում են «Ակերոն»։ Բոլորը բացի Շտայնից գերի են վերցվում ժամանակի ծովահենների կողմից, որոնց նավապետը ցանկանում էր «Ալիքաթիռը»։ Ծովահենները հրդեհում են «Ալիքաթիռը» և վնասում կորպուսը։ Սառան և Սնարտը փորձում են շտկել կորպուսը, սակայն փակվում են սենյակում, որտեղ օդը կամաց-կամաց սկսում է կորչել։ Շտայնն ազատում է բոլորին, սակայն Ռեյը դուրս է գալիս մեծ տարածություն, որպեսզի կորպուսը վերանորոգի դրսից և գրեթե մահանում է։ Մինչդեռ Միքը դավաճանում է թիմին՝ ծովահեններին ուղղորդելով դեպի «Ալիքաթիռ»։ Ռիպը և մնացածը կրկին վերցվում են «Ակերոն», իսկ Սառան և Սնարտը կանգնեցնում են Միքին և ծովահեններին։ «Ակերոնի» նավապետը Ռիպին շնորհակալություն է հայտնում՝ արդիականացնելով Գիդեոնին և հուշելով Սևիջի գտնվելու վայրը։ Սնարտը խոստանում է հոգ տանել Միքի մասին, որպեսզի նա չկարողանա դավաճանել թիմին կրկին, և ըստ երևույթին սպանում է նրան անհայտ վայրում և ժամանակում։
88"Night of the Hawk"
"Բազեի գիշերը"
Ջո ԴանթեՍառա Նիքոլ Ջոնս և Քորթնի ՆորիսՄարտի 10, 20164X63582.01[23]
Ռիպը և թիմը ժամանում են Օրեգոն 1958 թվականին, Սևիջի հետ կապված մի շարք սպանություններ հետաքննելու համար։ Հոգեբուժարան մտնելով՝ Սառան բացահայտում է, որ Սևիջը բժիշկ է, Քուրտիս Նոքս անվան տակ։ Ռեյը և Կենդրան իրենց ցույց են տալիս, որպես ամուսնական զույգ, որպեսզի ուսումնասիրեն արվարձաններում, սակայն Սևիջը նույնպես ապրում էր այնտեղ։ Մեկ այլ վայրում Ջեքսոնի վրա հարձակվում է մարդու և թռչունի տեսք ունեցող ինչ-որ արարած, ով ստեղծված էր Սևիջի կողմից և ուներ Կենդրայի ու Քարտերի ուժերից։ Մինչ Ջեֆերսոնը վիրավոր էր և ցանկանում էր գնալ նավ, նա առևանգվում է տեղական շերիֆի կողմից և ուղարկվում Սևիջի մոտ։ Թիմը որոշում է գնալ հիվանդանոց՝ Սևիջի հետևից, որտեղ նա Ջեֆերսոնին արդեն կերպարանափոխել էր և դարձրել այդ արարածների նման։ Կենդրան մենամարտում է Սևիջի հետ, բայց նա գրեթե սպանում է Կենդրային, մինչ Ռեյը չի փրկում նրան։ Իսկ մնացած թիմը ցանկանում է վերականգնել Ջեֆերսոնին։ Վերադառնալով նավ՝ Դոկտոր Շտայնը և Գիդեոնը ստեղծում են մի շիճուկ, որը վերականգնում է Ջեֆերսոնին և մյուս զոհերին։ Ապա հայտնվում է Քրոնասը և փոթորկում նավը՝ ստիպելով «Ալիքաթիռին» արագ հեռանալ՝ Ռեյին, Կենդրային և Սառային թողնելով 1958 թվականում։
99"Left Behind"
"Ետևում թողնված"
Ջոն ՇովալթերԲեթ Շվարց և Գրեինի Գոդֆրի31 марта 20164X63592.06[24]
Քրոնասն անջատում է «Ալիքաթիռը»՝ նահանջելով դեպի ժամանակի հոսք, և իր հետ վերցնելով Սնարտին։ Մինչդեռ Սառայի, Ռեյի և Կենդրայի համար անցել էր երկու տարի։ Ռեյը և Կենդրան միասին կյանք են կառուցում, իսկ Սառան կրկին միանում է (իր տեսանկյունից) «Մարդասպանների լիգային»։ Ռիպը և մնացածը ժամանում են 1960 թվական և վերցնում Ռեյին և Կենդրային։ Նրանք մեկնում են Նադնա Պարբատ, որպեսզի փրկեն Սառային, սակայն նա լիովին հավատարիմ է Ռա՛ս Ալ Գուլի հանձնարարությանը և թիմին տանում է նրա մոտ՝ որպես օրենքը խախտողներ, ովքեր մահապատժի պետք է արժանանան։ Որպեսզի ազատվեն մահապատժից, նրանք պետք է կռվեին, Ռա՛ս Ալ Գուլը իր փոխարեն ընտրում է Սառային, իսկ Ռիպը՝ Կենդրային։ Քրոնասը բացահայտում է իրեն՝ Սնարտին՝ որպես Միք Ռորի, ով գտնվել է Ժամանակի վարպետների կողմից և վերապատրաստվել, որպեսզի լինի նրանց գլուխների որսորդ Քրոնասը։ Կենդրան կարողանում է անցնել Սառային, նույն ժամանակ գալիս է Քրոնասը։ Ռա՛սը ազատում է թիմին, ով հաջողությամբ դադարեցնում է Քրոնասին և բացահայտում նրա իրական ինքնությունը։ Նրան բանտարկելով «Ալիքաթիռում»՝ թիմը որոշում է նրան վերափոխել Միքի։
1010"Progeny"
"Ժառանգություն"
Դեյվիդ ԳեդեսՖիլմ Քլեմեր և Մարկ ԳուգենհեիմԱպրիլի 7, 20164X63601.88[25]
Թիմը ճանապարհորդում է 2147 թվական, որպեսզի գտնի Սևիջին։ Նրանք բացահայտում են, որ Սևիջը շփվում է մի երիտասարդ երեխայի՝ Պեր Դեգատանի հետ, ով կմեծանա և կարձակի մի վիրուս, որը կվերացնի մոլորակի մեծ մասը և թույլ կտա Սևիջին իշխել աշխարհը։ Քննարկումից հետո այն մասին, թե արդյոք պետք է սպանել Պեր Դեգատանին, մինչև որ նա կկատարի այդ ակտը, նրանք որոշում են նրան հեռացնել այդ ժամանակից և կանխել Սևիջին՝ տարածել իր իշխանությունը։ Առևանգումը ոչ մի ազդեցություն չի թողնում ժամանակի վրա, այսպիսով Ռիպը խնդրում է Պեր Դեգատանին թույլ չտալ Սևիջին ազդել նրա որոշումների վրա։ Ցավոք, թիմի խառնվելը Պեր Դեգատանի հետ միայն արագացնում է ժամանակը` թույլ տալով, որ այդ միջացառումը լինի ավելի շուտ։ Մինչդեռ Ռեյը գտնում է, որ իր կոստյումի տեխնոլոգիան օգտագործվել է ինքնակառավարվող ոստիկանական ռոբոտներ ստեղծելու համար, որոնք Սևիջը կօգտագործի աշխարհը գրավելու համար։ Իր հարաբերությունները Սնարտի հանդեպ մի կողմ դնելով՝ Միքը բացահայտում է, որ Ժամանակի վարպետները ստեղծել են մի խումբ, որը կոչվում է «Որսորդներ», և որոնց միակ նպատակը թիմի յուրաքանչյուր անդամին սպանելն է, ներառյալ Միքին՝ Ռիպին և մնացածին ձերբակալելու հրամանը չկատարելու համար։
1111"The Magnificent Eight"
"Հրաշալի ութ"
Թոր ՖրոդենտայիլԳրեգ Բերլանտի և Մարկ ԳուգենհեիմԱպրիլի 14, 20164X63611.98[26]
Թիմը ճանապարհորդում է 1871 թվական, Սալվաթիոն, որպեսզի թաքնվեն որսորդներից։ Մինչ Ռիպը որոշում էր իրենց հաջորդ քայլը, թիմի մնացած անդամները գնում են քաղաք։ Բարում կռվելուց հետո նրանք հանդիպում են Յոնա Հեքսին, ով անգամ գիտեր, որ նրանք ժամանակի ճանապարհորդ են և կռվել էր Ռիպի հետ միասին նախկին տարիներում։ Կենդրան ստանում է հիշողություններ իր նախորդ կյանքերից մեկից և որոշում է այն հետաքննել, իսկ Ռեյը և թիմի մնացած անդամները վերադառնում են քաղաք, որպեսզի պաշտպանեն այն Սթիլուաթերի ավազակախմբից։ Կենդրան և Սառան հետևում են Կենդրայի հիշողությունները արթնացրած ծեր կնոջը և պարզում են, որ նա այդ ժամանակի Կենդրան է։ Կինը պատմում է Կենդրային իր Քարթերին/ Հանիբալին կորցնելու մասին և զգուշացնում է նրան, որպեսզի չսիրահարվի ուրիշ որևէ մեկին, քանի որ այն միշտ կավարտվի ողբերգությամբ։ Թիմը գնում է Սթիլուաթերի ավազակախմբի հետևից և գերի վերցնում նրանց առաջնորդ Ջեբին, սակայն ավազակախումբը բերման է ենթարկում Ջեքսոնին և փախչում։ Թիմը սահմանում է արագ մենամարտ Ռիպի և Ջեբի միջև՝ Ջեքսոնի կյանքի համար։ Ռիպը հաղթում է, սակայն որսորդները ժամանում են, մինչ նրանք կարող են գնալ։ Նրանք հաղթում են որսորդներին, բայց նաև իմանում են, որ ժամանակի վարպետներն ուղարկել են «Պիլգրմին» իրենց սպանելու երիտասարդ տարիքում։
1212"Last Refuge"
"Վերջին ապաստան"
Ռեյչել ՏալալայՔրիս Ֆեդակ և Մեթյու ՄալվաԱպրիլի 21, 20164X63621.78[27]
Պիլգրմը սկսում է թիրախ գտնել թիմի յուրաքանչյուր անդամի համար։ Գիդեոնը օգտագործում է Պիլգրիմի աշխարհիկ աղավաղումները՝ նրա հաջորդ քայլը կանխատեսելու համար։ Երիտասարդ Միքին և Սառային փրկելուց հետո, Գիդեոնը կորցնում է Պիլգրիմին, ով կարող էր վերցնել թիմի յուրաքանչյուր անդամին առանց նրանց իմացության։ Պիլգրիմը գնում է Ռեյի հետևից, սակայն թիմը ժամանում է ճիշտ ժամանակին և փրկում երկտասարդ Ռեյին՝ կանխելով նրա մահը։ Ռիպը որոշում է առևանգել նրանց նորածին տեսակներին, որպեսզի կանխեն նրանց ցանկացած տեսակի մահվանը։ Դա հաջողվում է, որից հետո նրանք երեխաներին բերում են Ռիպի խորթ մոր մոտ, ով պետք է հոգ տաներ երեխաների մասին, մինչև նրանք կկանգնեցնեին Պիլգրմին։ Պիլգրմը առևանգում է Ջեքսոնի հորը՝ սպառնալով սպանել նրան և նրանց բոլորի սիրելիներին, եթե նրանք չվերադարձնեն իրենց։ Ռիպը համաձայվում է տալ երիտասարդ իրեն, մինչև ժամանակի վարպետ դառնալը, բոլորի դիմաց։ Պիլգրիմը համաձայնվում է, բայց թիմը թակարդ է պատրաստած լինում նրա համար։ Պիլգրիմը կարողանում էր սառեցնել թիմի անդամներին, քանի որ նրանք հարձակվել էին, բայց նա չէր նկատել փոքրիկ Ռիպին, ով դանակահարում է նրան։ Թիմը կարողանում է վերացնել Պիլգրիմին։ Դրանից հետո, Ռեյը և Կենդրան նշանվում են։
1313"Leviathan"
"Լեվիաֆան"
Գրեգորի ՍմիթՍառա Նիքոլ Ջոնս և Ռեյ ՅուտերնչիթԱպրիլի 28, 20164X63631.86[28]
Թիմը ճանապարհորդում է Լոնդոն՝ 2166 թվական՝ փորձելով վերացնել Սևիջին ավելի շուտ, քան նա կկարողանար վերջնականապես վերացնել աշխարհը։ Սևիջին հետաքննելու ընթացքում Կենդրան Սևիջի սպաների թվում նկատում է մի կնոջ, ով կրում էր մի թևնոց, որը եղել է Կենդրայի վրա իր առաջին մահվան ընթացքում։ Թիմը որոշում է ձեռք բերել թևնոցը՝ հույս ունենալով, որ այն կսպանի Սևիջին։ Նրանք նաև միանում են տեղական ապստամբներին։ Այդ սպան պարզվում է Վանդալ Սևիջի դուստրն է։ Սնարտը առևանգում է նրան՝ հասկանալով, որ աղջիկը ամեն ինչ գիտի թիմի մասին, Սնարտին հաջողվում է համոզել նրան՝ օգնելու իրենց՝ նրանց ցույց տալով Սևիջի իսկական դեմքը։ Ռորին օգնում է Կենդրային հալել թևնոցը և լցնել Քարթեերի գավազանի վրա այնպես, որպեսզի դրանով լինի սպանել Սևիջին։ Ռեյը բացահայտում է, որ Սևիջի վերջնական զենքը մի հսկա ռոբոտ է, որն այնուհետև խիստ վնասում է «Ալիքաթիռին»։ Մինչ մնացածը գնում են Սևիջի հետևից, Ռեյը իր կոստյումի օգնությամբ մեծանում է և հասնում այն հսկա ռոբոտի չափերի։ Գավազանը աշխատում է, սակայն Կենդրան հրաժարվում է սպանել Սևիջին, որովհետև նա լվացել էր Քարտերի հիշողությունները, որպեսզի նա լինի իր զինվորը։ Քարթերի միտքը պահելու համար, Կենդրան և Ռիպը Սևիջին բանտարկում են «Ալիքաթիռում»։
1414"River of Time"
"Ժամանակի գետ"
Էլիս ԹոութոնՔորթնի Նորիս և Անդերսոն ՄաքենզիՄայիսի 5, 20164X63641.63[29]
Հասկանալով, որ այն հսկա ռոբոտը ստեղծվել էր ապագայի տեխնոլոգիաներով, որը նաև նշանակում էր, որ Սևիջը շահարկել է ժամանակը, Ռիպը հավատում է, որ ժամանակի վարպետները ի վերջո կհամաձայնեն իրենց առաքինությանը և ընթացք կսահմանեն Vanishing Point-ում։ Ջեֆերսոնը վերանորոգում է ժամանակի շարժիչը, սակայն ստանում է ժամանակի ճառագայթում, որը կամաց-կամաց սպանում է նրան։ Շտայնը ստիպված նրան ուղարկում է ետ՝ 2016 թվական, որպեսզի փրկի նրա կյանքը։ Քարթերը պահվում է որպես գերի, իսկ Կենդրան փորձում է ետ բերել նրա հիշողությունները, որը ճեղքվածք է առաջացնում Կենդրայի և Ռեյի միջև և արդյունավետորեն վերջացնում նրանց հարաբերությունները։ Սևիջը փորձում է շահարկել թիմի յուրաքանչյուր անդամի, ինչը թույլ է տալիս նրան փախչել իր բանտից։ Ճիշտ այնպես, ինչպես Սևիջը ցանկանում էր սպանել Կենդրային, Քարթերը ետ է բերում իր հիշողությունները և փրկում նրան, բայց դանակահարվում է Սևիջի կողմից։ Թիմը ժամանում է Vanishing Point, որտեղ ժամանակի վարպետները բացահայտում են, որ նրանք աշխատում էին Սևիջի հետ, ով ուղարկվում է ետ 2166 թվական իր ծրագրերը իրականացնելու համար, իսկ Ռիպը և իր թիմը ձերբակալվում են։
1515"Destiny"
"Ճակատագիր"
Օլյանդյուդ ՕսունսամՄարք Գուգենհեիմ, Էնդրյու Քրիսբերգ և Քրիս ՖեդակՄայիսի 12, 20164X63651.89[30]
Միքին կրկին կերպարանափոխում են Քրոնաս, իսկ Կենդրան և Քարթերը լինում են Վանդալ Սևիջի հետ, ով վերադառնում է 2166 թվական։ Սառան և Սնարտը, ովքեր խուսափել էին բանտարկվելուց, Գիդեոնի օգնությամբ թիմին ազատ արձակելու ծրագիր են որոշում։ Դրյուսը բացատրում է Ռիպին, որ նրանք այն ժամանակ օգնել են Սևիջին, որովհետև 2175 թվականին Թանգար մոլորակից այլմոլարակայինները հարձակվելու են Երկրի վրա, և միայն Սևիջը կարող է միավորել աշխարհը և դադարեցնել նրանց։ Դրյուսը նաև ցույց է տալիս Օկուլուսը, որի ժամանակի վարպետները օգտագործել են Ռիպի արարքները կառավարելու և Սևիջի իշխանություն գալու համար, նաև Ռիպի ընտանիքի սպանությունը։ Սնարտը և Սառան անջատում են մյուս ժամանակի նավերը և ազատում մնացածին։ Թիմը որոշում է վերացնել Օկուլուսը, մինչ նրանք կլքեին Vanishing Point-ը, սակայն Դրյուսը և նրա մարդիկ սպասում էին նրանց։ Բարեբախտաբար, Շտայնի օգնությամբ Ջեֆերսոնը կարողանում է հավաքել ժամանակի մեքենան և վերադառանալ թիմի մոտ։ Բայց Օկուլուսի ինքնավերացումը արժեր Սնարտի կյանքը, ով զոհաբերում է իրեն, որպեսզի պահի Միքին, ով իր վրա էր վերցրել Ռեյի կանխատեսված մահը։ Սգալով իրենց ընկերոջ կորուստը՝ թիմը որոշում է գնալ Սևիջի հետևից, ով իմանում է Դրյուսի մահվան մասին, և որոշում է ժամանակի մեջ ճանապարհորդող տեխնոլոգիան ունենալ իր տրամադրության տակ։
1616"Legendary"
"Առասպելական"
Դերմոթ ԴոունսԳրեգ Բերլանտի, Քրիս Ֆեդակ, Ֆիլ Քլեմեր և Մարկ ԳուգենհեիմՄայիսի 19, 20164X63661.85[31]
Կենդրան նամակ է ուղարկում թիմին՝ ահազանգելով, որ նրանք գտնվում են 1944 թվականում՝ Ֆրանսիայում։ Սևիջը բացահայտում է, որ Թանագարյանները պատկանում են նույն ռասային, որոնք ուղարկվել էին Հին Եգիպտոս, նա պլանավորում է օգտագործել Կենդրայի և Քարթերի արյունը, որպեսզի ակտիվացնի այլմոլորակայինների տեխնոլոգիան և ջնջի ժամանակի վերադարձը դեպի Ք․ա․ 1700 թվական։ Դոկտոր Շտայնը գուշակում է Վանդալ Սևիջի իր արարողությունները երեք տարբեր ժամանակահատվածներում կատարելու ծրագիրը, և եզրակացնում է, որ երկնաքարերի ճառագայթումը նրան կդարձնի խոցելի, և նրան կարող են սպանել յուրաքանչյուրը։ Թիմը բաժանվում է զույգերի և ճանապարհորդում 1958, 1975 և 2021 թվականներ, որպեսզի սպանի Վանդալ Սևիջին։ Թիմին հաջողվում է սպանել Վանդալ Սևիջին։ Ռիպը օգտագործում է «Ալիքաթիռը», որպեսզի վերջին երկնաքարը ուղարկի Արեգակ՝ փրկելով Երկիրը մինչ այն կպայթեր։ Կենդրան և Քարտերը մնում են, իսկ թիմի մնացած անդամները որոշում են օգնել Ռիպին՝ պաշտպանել ժամանակացույցը։ Մինչ նրանք կարող էին լքել 2016 թվականը, Ռեքս Թայլերը ժամանում և հայտնում է նրանց գալիք մահվան մասին։

2-րդ եթերաշրջան (2016-17)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին, երբ դուրս եկավ երկրորդ եթերաշրջանի նախնական հոլովակը, Կլեմերը նշեց․

Մենք գնում ենք դրան լրիվ այլ տեսանկյունից։ Որոշվել է երկրորդ եթերաշրջանի ամեն մի մասն անել այնպես, կարծես սեփական հեռուստասերիալն է։ Երկրորդ եթերաշրջանի առաջին սերիան կլինի ավելի նոր պիլոտ, նոր լավ մարդկանց, նոր վատ մարդկանց, նոր դինամիկայի, նոր նպատակների հետ միասին։ Թիմը հիմնականում պետք է գտնի նոր նպատակ։ Մեկ անգամ փրկեցիր աշխարհը, ի՞նչ ես անելու հետո․․․Երկրորդ եթերաշրջանում թիմին չեն որսալու ժամանակի վարպետները։ Նրանք այլևս մտադիր չեն ծանրաբեռնված կերպով փրկել աշխարհը։ Նրանք այլևս չեն պատրաստվում փրկել Միրանդային և Ջոնասին։ Երկրորդ եթերաշրջանում, կարծում եմ, ամենահետաքրքիրն այն է, որ այն պատրաստվում է ունենալ շատ ավելի տարբեր տոն, քանի որ մեր լեգենդները ունենալու են լրիվ տարբեր նպատակ։ Նրանք էապես պատրաստվում են ունենալ ուրիշ սահմանադրություն։ Կլինեն նոր դեմքեր և ամեն ինչ նոր։

Եթերաշրջանում կլինեն նաև «Ամերիկայի արդարադատության հասարակության» անդամներից[32]։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին, համահեղինակ ստեղծող Գրեգ Բերլանտին հայտարարել է, որ եղել են նախնական բանակցություններ, սփին-օֆֆ ստեղծելու համար, որը կենտրանացած կլինի «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալներից՝ Ռեյ Պալմերի/Ատոմի (Բրենդոն Ռաութ) վրա։ 2015 թվականի փետրվարին հայտարարվեց, որ սփին-օֆֆ հեռուստասերիալը նկարագրվում է որպես սուպերհերոսական թիմային շոու, որը The CW հեռուստաալիքի շնորհիվ, հնարավոր է հեռարձակվի 2015-16 թվականին։ Բերլանտին, Էնդրյու Կրիսբերգը, Մարք Գուգենհեիմը և Սառա Սեքթերը պետք է լինեին գործադիր պրոդյուսերները։ Հեռուստասերիալում պետք է նկարահանվեին «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների մի քանի երկրորդական դերեր, այդ թվում՝ Պալմերը, Լեոնարդ Սնարտը (Ուենվորթ Միլեր) և Դոկոր Մարտին Շտայնը (Վիկտոր ԳարբերՔեյթի Լոտցը նույնպես նշվել է հիմնական անձնակազմի մեջ։ Այնտեղ պետք էին Նետ/Ֆլեշ հեռուստասերիալներից կերպարներ, որպեսզի ստեղծվեր հեռուստասերիալը, և այն պետք է ունենար լսումներ «Երեք DC Comics-ի կերպարներ, ովքեր երբեք չեն երևացել հեռուստասերիալներում»։

2015 թվականի մարտին, Սթիվեն Ամելը, ով մարմնավորում է Օլիվեր Քուիին/ Կանաչ Նետին «Նետ» հեռուստասերիալում, հաստատել է, որ հեռուստասերիալը կհեռարձակվի 2015-16 թվականին։ Բացի այդ, Կրիսբերգը հայտարարեց, որ կբացահայտվի «Նետ» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի վերջի էությունը, հատկապես Լոտցի նկարահանվելը հեռուստասերիալում՝ հաշվի առնելով, որ նրա նախորդ կերպարը՝ Դեղձանիկը, ով սպանվում է Նետ հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի սկզբում։ Մարտին Դոմինիկ Փարսելը հայտարարել է, որ կատարելու է իր Ջերմայն Ալիք դերը հեռուստասերիալում, ինչպես նաև «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների կոմպոզիտոր Բլեյք Նելին լինելու է հեռուստասերիալի կոմպոզիտորը։ Ամսվա վերջին Արթուր Դարվիլը միացավ դերասանական կազմին Ռիպ Հանթեր դերով, մինչ Սիարա Ռենեն արդեն միացել էր դերասանական կազմին Կենդրա Սոնդերս/ Բազեկին դերով։ 2015 թվականի ապրիլին դերասանական կազմին միացավ նաև Ֆրանց Դրամեհը Ջեքսի դերով։

2015 թվականի մայիսի 7-ին ընդունվեց պաշտոնական անուն՝ «Վաղվա լեգենդները» (DC's Legends of Tomorrow)։ Ամսվա մեջ ընդունվեց, որ Քեյթի Լոտցը կատարելու է Սառա Լենսի դերը, ով կրելու է Սպիտակ Դեղձանիկ մականունը։ 2015 թվականի հունիսին հայտարարվեց, որ Ֆիլ Քլեմեր եղել է հեռուստասերիալի շոուռաները, ինչպես նաև գործադիր պրոդյուսերը։ Ամսվա վերջում Գրանթ Գասթինը հայտարարել է, որ նա կերևա հեռուստասերիալում Բարի Ալեն/Ֆլեշ դերով։ 2015 թվականի օգոստոսին Քասփեր Քրամփը միացավ դերասանական անձնակազմին Վանդալ Սևիջի դերով[33]։

2016 թվականի մարտի 11-ին հեռուստասերիալը երկարաձգվեց երկրորդ եթերաշրջանի[34]։ Երկրորդ եթերաշրջանի համար Քլեմերը հայտարարել է, որ «Նետ» հեռուստասերիալի գրող Կետո Շիմզուն և «Ֆլեշ» հեռուստասերիալի գրող Գրեյն Գոդֆրին կաշխատեն «Վաղվա Լեգենդներ»-ի վրա[35]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսին Վիկտոր Գարբերը հայտարարեց, որ նկարահանումները սկսելու են 2015 թվականի օգոստոսին, 2016 թվականի հունվարին հեռարձակվելու համար։ Նկարահանումները սկսել են 2015 թվականի սեպտեմբերի 9-ին Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր քաղաքում[36][37][38] ։

«Վաղվա լեգենդները» ԱՄՆ-ում հեռարձակվել է 2016 թվականի հունվարի 21-ին[39], և առաջին եթերաշրջանը բաղկացած էր տասնվեց սերիաներից[40]։ Ավստրալիայում հեռուստասերիալը հեռարձակվել է 2016 թվականի հունվարի 22-ին[41][42][43],, իսկ Մեծ Բրիտանիայում 2016 թվականի թվականի մարտի 1-ին[44]։

Քննադատական ընդունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքը հեռուստասերիալին տվեց 59% վարկանիշ՝ 6.2/10 վարկանիշ հիմնված 31 քննադատների վրա։

IGN-ից Ջեսկ Շիդենը պիլոտի առաջին մասը գնահատել է 7.7, գովաբանելով շոուի զվարճալի դինամիկան և Արթուր Դարվիլի ներկայացումը[45]։ Պիլոտի երկրորդ մասը նա գնահատել է 8.4։

Անվանում Հեարձակման օր Ռեյթինգ Դիտումներ (միլիոն) DVR DVR դիտումներ (միլիոն) Ընդհանուր Ընդհանուր դիտոիմներ (միլիոն)
1 Պիլոտ, մաս 1 Հունվարի 21, 2016 1.2/4 3.21 0.9 2.03 2.1 5.24[46]
2 Պիլոտ, մաս 2 Հունվարի 28, 2016 1.1/3 2.89 0.8 1.64 1.9 4.54[47]
3 Արյունոտ կապեր Փետրվարի 4, 2016 0.9/3 2.32 0.7 1.63 1.6 3.95[48]
4 Սպիտակ ասպետներ Փետրվարի 7, 2016 0.9/3 2.39 0.6 1.40 1.5 3.80[49]
5 Անխափան Փետրվարի 18, 2016 0.8/3 2.25 0.7 1.47 1.5 3.71[50]
6 Սթար Սիթի 2046 Փետրվարի 25, 2016 0.9/3 2.47 0.7 1.41 1.6 3.88[51]
7 Աշխարհից կտրված Մարտի 3, 2016 0.9/3 2.28 1.32 3.60[52]
8 Բազեի գիշորը Մարտի 10, 2016 0.7/2 2.01 0.6 1.21 1.3 3.23[53]
9 Հետևում թողնված Մարտի 31, 2016 0.7/2 1.97 0.5 1.17 1.2 3.14[54]
10 Ժառանգ Ապրիլի 7, 2016 0.7/3 1.88 0.6 1.23 1.3 3.23[55]
11 Հրաշալի ութ Ապրիլի 14, 2016 0.7/3 1.98 0.5 1.19 1.2 3.19[56]
12 Վերջին ապաստան Ապրիլի 21, 2016 0.6/2 1.78 0.6 1.22 1.2 3.00[57]
13 Լևիաֆան Ապրիլի 28, 2016 0.7/2 1.86 0.6 1.33 1.3 3.19[58]
14 Ժամանակի գետ Մայիսի 5, 2016 0.6/2 1.63 0.5 1.15 1.1 2.7[59]
15 Ճակատագիր Մայիսի 12, 2016 0.7/3 1.89 0.5 1.18 1.2 3.08[60]
16 Առասպելական Մայիսի 19, 2016 0.7/3 1.85 0.5 1.28 1.2 1.2[61]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Fernsehserien.de (գերմ.)
  2. «Վաղվա լեգենդների պիլոտի երկրորդ մասը խոստանում է Շտայն VS. Շտայն». Comic Book Resources. 2016 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  3. «Թիմը հանդում է իրենց երիտասարդ կերպարներին «Վաղվա լեգենդների» 12-րդ սերիայում». ComingSoon.net. 2016 թ․ ապրիլի 13. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  4. «Հրե փոթորիկ». The Futon Critic. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «Ֆիլ Քլեմմեր». ComicBook.com. 2015 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 ««Վաղվա լեգենդների» կերպարի մահ, Բազեմարդ». The Hollywood Reporter. 2015 թ․ օգոստոսի 8.
  7. ««Վաղվա լեգենդները»։ Սիարա Ռենեն լքում է հեռուստասերիալը». Deadline.com. 2016 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  8. ««Վաղվա լեգենդները։ հրաշալի ութ»». IGN. 2016 թ․ ապրիլի 14. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  9. ««Վաղվա լեգենդների» գաղտնիքները։ Սերիա 11 «Հրաշալի ութ»». DC Comics. 2016 թ․ ապրիլի 14. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  10. «COMIC CON 2015: ԲԱԶԵՄԱՐԴԸ ԳԱԼԻՍ է «ՎԱՂՎԱ ԼԵԳԵՆԴՆԵՐ»». IGN. 2015 թ․ հուլիսի 11. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  11. «Ֆալկ Հենչել է նկարահանվելու է «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալում». Deadline Hollywood. 2015 թ․ օգոստոսի 3.
  12. «Վաղվա լեգենդները։ Ֆիլ Քլեմերը խոսում է հեռուստասերիալի մասին». DCLegendsTV. 2015 թ․ օգոստոսի 22.
  13. ««Ճակատագիր»». The Futon Critic. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  14. Mitovich (2016 թ․ հունվարի 21). «Վաղվա լեգենդները». TVLine. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  15. «Հեռուստանորություններ: «Վաղվա լեգենդները»». 2016 թ․ մարտի 29. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  16. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  17. «Հինգշաբթի:». TV by the Numbers. Հունվարի29, 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  18. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  19. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  20. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  21. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  22. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  23. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  24. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  25. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  26. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  27. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  28. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  29. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  30. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  31. «Հինգշաբթի». TV by the Numbers. 2016 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  32. «Վաղվա լեգենդները եթերաշրջան երկրորդ». Entertainment Weekly. 2016 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  33. ««Վաղվա լեգենդների» դերասանական անձնակազմին է միանում չարագործ Վանդալ Սևիջը». TVLine. 2015 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  34. ««Ֆլեշը», «100»-ը և նույնիսկ «Խելագար նախկին ընկերուհին» հեռուստասերիալները երկարաձգվել են։ Բոլոր 11 CW հեռուստասերիալները շարունակվելու են 2016-17 թվականին». TV by the Numbers. 2016 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  35. «Վաղվա լեգենդները։ Ֆիլ Քլեմերը խոսում է երկրորդ եթերաշրջանի չարագործների մասին». IGN. 2016 թ․ ապրիլի 27. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
  36. ««Վաղվա Լեգենդների» արտադրությունը այսօր @GBerlanti @AJKreisberg @philklemmer @Glen__Winter». Twitter. 2015 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է Աեպտեմբերի 9, 2015-ին.
  37. «Վաղվա լեգենդների նկարահումները սկսում են չորեքշաբթի #LegendsInTheMaking». Facebook. 2015 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  38. «6 Վաղվա լեգենդները». Zap2it. Հունվարի uary 20, 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  39. «CW Վաղվա Լեգենդները հինգշաբթի, իսկ Վամպիրի օրագրերը ուրբաթ». Variety. 2015 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  40. «Հեռուստասերիալներ A-Z - «Վաղվա լեգենդները» the cw». The Futon Critic. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  41. «Ֆոքսթել Ափֆրոնթս». TV Tonight. 2015 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  42. «Հեռարձակման օր։ Վաղվա լեգենդները». TV Tonight. 2015 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  43. «Նոր Հունվարիմ։ 200+ հեռուստասերիալներ, այդ թվում «Վաղվա լեգենդները» «Տունը» և այլն». The Green Room. 2015 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  44. ««Վաղվա լեգենդները» կհեռարձակվի Մեխ Բրիտանիայում». The Hollywood Reporter. 2015 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  45. Schedeen, Jesse (2016 թ․ հունվարի 19). «Վաղվա լեգենդները։ «Պիլոտ, մաս 1»». IGN. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  46. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  47. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  48. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  49. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ փետրվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  50. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  51. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  52. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  53. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  54. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  55. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  56. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  57. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  58. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  59. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  60. «Հեռարձակման վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  61. «Հեռարձակմնա վարկանիշներ». TV by the Numbers. 2016 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղվա լեգենդները» հոդվածին։